Բաժիններ՝

Սիրիական բանակը ռազմավարական կարևոր բարձունքներ է գրավել Դեյր Զորում

Սիրիական բանակի առաջապահ ջոկատները հսկողության տակ են վերցրել Դեյր Զորի ավիաբազայից հարավ-արեւելք ընկած Քարում լեռնաշղթայի ռազմավարական կարեւոր բարձունքները: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Սեպտեմբերի 13-ին կառավարական զորքերն ավարտել են Քարումից արեւմուտք ընկած Սարդա բարձունքի մաքրումը զինյալներից: Սիրիական բանակի հսկողության տակ են անցել Դեյր Զորից հարավ-արեւելք ընկած նավթադաշտերն ու գազավերամշակման գործարանը:

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին դուրս մղելով Քարումի եւ Սարդայի բարձունքներից՝ բանակը ռազմաօդային ուժերի բազայից արեւելք հարձակման համար հենակետ է ստացել Մեյադին-Դեյր Զոր ճանապարհի ուղղությամբ, որով իրականացվում է ահաբեկիչների մատակարարումը:

Ահաբեկիչները կատաղի դիմադրություն են ցույց տալիս՝ բանակի առաջապահ ջոկատներին գնդակոծելով ականանետներից, խոշոր տրամաչափի գնդացիրներից ու դիպուկահարի հրացաններից: Սիրիական բանակի հրետանին, իր հերթին, ոչնչացնում է ԻՊ-ի կրակային դիրքերը՝ աջակցելով բանակի եւ դաշնակից ուժերի առաջխաղացմանը դեպի Դեյր Զոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս