Նալբանդյանն ընդունել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 14-ին ընդունեց միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանն ու Միխայիլ Շվիդկոյը հանգամանալից զրույց ունեցան երկկողմ մշակութային և հումանիտար փոխգործակցության շուրջ, քննարկեցին առաջիկայում նախատեսվող համատեղ մշակութային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բազմակողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930