«Նոր ալիք»-ի Հայաստանի ներկայացուցիչը ﬕնչև վերջ պայքարելու է հաղթանակը հայրենիք բերելու համար
Սոչիում ընթացող «Նոր ալիք» երգի ﬕջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող մասնակից Էռնա Միրը (Միրզոյան) սեպտեմբերի 13-ին, եզրափակիչ փուլում ներկայանալու է «In love» վերնագրով երգով:
Էռնան նշել է, որ շատ բարձր տրամադրությամբ պատրաստվում է եզրափակիչ փٳլին և աﬔն ինչ անելու է հայ երկրպագուների հույսերը ﬕնչև վերջ արդարացնելու համար:
«Պայքարելու եմ ﬕնչև վերջ և անելու եմ աﬔն ինչ, որպեսզի հաղթանակը բերեմ Հայաստան և Արցախ: Աﬔն ելույթիցս առաջ աղոթում եմ, որ ցանկությունս իրականացնեմ: Իմ աշխատանքը թիմային է, և ես ունեմ ուժեղ թիմակիցներ՝ Լիրա Քոչարյանի գլխավորությամբ»,- ասել է Էռնան: Իսկ «Արցախի ձայներ» երաժշտական խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը նշել է, որ խմբի սան Էռնան տրամադրված է, որպեսզի առաջին մրցանակային տեղը գրավի:
«Ինչպես արդեն գիտեք՝ Էռնան և Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն մրցույթին հավասար արդյունքներ են գրանցել, սակայն համոզված եմ, որ եզրափակչում ﬔր Էռնայի ելույթը կրկին անթերի կլինի և առաջին մրցանակով կվերադառնանք»,- շեշտել է Լիրա Քոչարյանը: