Առողջապահության նախարարության աշխատակիցներն իրենց հաշվին են գործուղման մեկնում մարզեր. գերատեսչությունում խնայում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս 2016 թվականին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր բոլոր գերատեսչություններին խնայողությունների գնալ: Ու շատ գերատեսչություններում կատարվող խնայողություններն արդեն թողնում են իրենց բացասական հետևանքը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս խնայողությունների արդյունքում ՀՀ առողջապահության նախարարության մի շարք աշխատողներ իրենց հաշվին պետք է գործուղման մեկնեն ՀՀ մարզեր, որն էլ նրանց մոտ դժգոհության ալիք է բարձրացրել: Ըստ տարածված լուրերի՝ նրանցից շատերը կամ չեն կարողանում գնալ, կամ հրաժարվում են գործուղման մեկնելուց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս