«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալը «Ֆեյսբուքով» ծանոթացել է կնոջ հետ, ամուսնանալու խոստումներ տվել, 600 հազար դրամ հափշտակել…
«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջի միջոցով ծանոթացել է կնոջ հետ և իր անձնական տվյալները սխալ ներկայացնելով այլ անունով և որպես «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատվելու և հետագայում ամուսնանալու կեղծ խոստումներ տալով՝ վստահություն է առաջացրել կնոջ մոտ և մեկ միասնական դիտավորությամբ վերջինիցս խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի` ընդհանուր 600.000 դրամ գումար:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն։
Այս արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: