Բաժիններ՝

Ո՞վ էր յուրացրել Աչաջուր համայնքին հատկացված գումարը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարվա մարտին Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի խմելու ջրագծի հիմնանորոգման համար հատկացվել է 2.800.000 դրամ:

Հատկացված գումարը Աչաջուր համայնքի ղեկավարությունը յուրացրել է: Բացի այս, դարձյալ նախորդ տարվա մարտին Աչաջուր համայնքի Նորաշեն թաղամասի խմելու ջրագծի հիմնանորագման համար հատկացվել է 630 հազար դրամ: Ոստիկանները պարզել են, որ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ 530 հազար դրամը յուրացրել է համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլ Վարդումյանը: Հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս