Բաժիններ՝

Վենետիկի կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը

Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Վենետո նահանգի՝ մշակույթի գծով տարածաշրջանային խորհրդական Քրիստիանո Կորացցիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Հանդիպմանը ներկա էին Վենետիկի կինոփառատոնին ներկայացված «Վերջին բնակիչը» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի պրոդյուսերներ Կեստուտիս Դրազդաուսկասը և Ադրինե Միրզայանը, Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը, դերասանուհի Սանդրա Դաուկշայտեն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Վենետոյի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող պատմական ամուր կապերին և դրանց համագործակցության ամրապնդման կարևորությանը:

Քրիստիանո Կորացցին նշեց, որ Վենետիկյան կինոփառատոնը, որին հետևում է ամբողջ աշխարհը, լավ առիթ է՝ ընդգծելու հայ ժողովրդի նկատմամբ բարեկամությունը և այս բարդ ժամանակներում ներկայացնելու հիմնարար արժեքները, ինչպիսիք են՝ միջմշակութային երկխոսությունը և խաղաղությունը պաշտպանելու անհրաժեշտությունը:

Օրվա երկրորդ կեսին կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ելույթով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը և գրող Անտոնիա Արսլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս