«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 40 տարով մեծ է Ադրբեջանից. Շարմազանովը պատասխանել է Ալիևի հայտարարությանը
«Կարծում եմ` վերջին կոռուպցիոն խայտառակ բացահայտումներից հետո Ադրբեջանի ղեկավարությունը և, մասնավորապես, նրանց նախագահը ջղաձգումների մեջ է ընկել և փորձում է նոր հրապարակներ գտնել իր սուտը տարածելու համար»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով երեկ Աստանայում Իսլամական համագործակցության կոնֆերանսի ժամանակ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է և Հայաստանին մեղադրել է իսլամաֆոբիայի մեջ
Ըստ նրա` պատմական տարածք ունենալուց առաջ պետք է պատմություն ունենալ, իսկ Ադրբեջանն ընդամենն ունի 99 տարվա պատմություն, իսկ, օրինակ, «Մանչեսթր յունայթեդը» Ադրբեջան պետությունից մեծ է:
Մահմեդական հուշարձանների և իսլամաֆոբիայի հետ կապված Շարմազանովը նշեց, որ յուրաքանչյուր երկիր կարող է վերցնել Հայաստանի ժողովրդավարական, տոլերանտության փորձը, քանի որ Հայաստանում ապրում է ընդամենը 2500 քուրդ մահմեդական, և Հայաստանի Հանրապետությունն իր բարեփոխված Սահմանադրությամբ սահմանել է, որ նրանք ունենան քվոտա և ԱԺ-ում ունենան պատգամավոր, նաև Երևանի կենտրոնում գտնվում է կապույտ մզկիթը, որը մեր քաղաքի սիմվոլներից մեկն է.
«Եթե ամբողջ աշխարհում այդպես են ճնշում, ես կցանկանայի, որ Ալիևն էլ այդպես ճնշեր: Խորհուրդ կտամ մեղր ուտել և հիշել Նախիջևանում, Ջուղայում իրենք ոչնչացրել են միջազգային մշակութային ժառանգություն համարվող խաչքարերը»: