![](/banners/BeFunky-design.jpg)
Բակո Սահակյանը՝ Թալիշում. համայնքի նոր առանձնատներն ավարտական փուլում են
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/BeFunky-Collage-10.jpg)
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Թալիշ համայնք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Տեղում ծանոթանալով գյուղում իրականացվող շինարարության ընթացքին, նախագահը հանձնարարեց քաղաքաշինության նախարարին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացանող ընկերությունների թիվը. ներկայումս 7 ընկերություն է աշխատում:
Նախագահին զեկուցվեց, որ կան առանձնատներ, որոնց շինարարությունն ավարտական փուլում է և սեղմ ժամկետներում կհանձնվի բնակիչներին:
Նշենք, որ առաջին փուլում, հասարակական բնույթի շինարություններից (համայնքային կենտրոն, հանդիսությունների տուն, դպրոց, մանկապարտեզ) բացի 17 առանձնատուն կառուցվում-հիմնանորոգվում»,- գրել է նա ու լուսանկարներ հրապարակել: