Բաժիններ՝

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ԱՄՆ-ում սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին, ում Նյու Յորքի դատախազությունը կալանավորելու մասին որոշում է ընդունել, սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ»-ը:

Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսությանն աջակցելու, «փողերի լվացմամբ» զբաղվող անօրինական հիմնադրամներ ստեղծելու մեջ: Նյու Յորքի դատախազության մեղադրականում նշվում է, որ նախկին նախարարն աջակցել է Իրանին, որպեսզի վերջինս կարողանա փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները:

Նշվում է, որ նախկին նախարարն իր պաշտոնավարման ընթացքում՝ 2011 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի դեկտեմբերը, տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող կաշառք է վերցրել:

Զաֆեր Չաղլայանը հրաժարական էր տվել Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո, որում ներգրավված էին մի քանի գործող նախարար, ինչպես նաև Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա որդին՝ Բիլալ Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930