Սահակաշվիլին հատել է Լեհաստան-Ուկրաինա սահմանը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաhակաշվիլին հատել է Լեհաստան-Ուկրաինա սահմանը։ Ուկրաինական կողմում հավաքված նրա աջակիցները ճեղքել են ոստիկանների կողմից կազմված կենդանի պատը՝ Սահակաշվիլիին կարողանալով անցկացնել Ուկրաինայի տարածք: Այս մասին հաղորդում է aliq.ge կայքը:

Միխեիլ Սահակաշվիլին երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորների հետ Լեհաստանից սահմանին էր մոտեցել ավտոբուսով: Մինչ այդ, գնացքը, որով նա փորձում էր հատել սահմանը, Ուկրաինայի իշխանությունների պահանջով կանգնեցվել է Լեհաստանի սահմանին: Ուկրաինայի ոստիկանությունը հայտարարել էր՝ գնացքում գտնվում է մի մարդ, ում մուտքը Ուկրաինա արգելված է, ուստի գնացքը չի կարող շարժվել դեպի Ուկրաինա:

https://www.facebook.com/aliQmedia/videos/1728291990814091/

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930