Դրյու Գոդարդը հանդես կգա որպես «Դեդփուլ» մարտաֆիլմի սփին-օֆֆի ռեժիսոր և սցենարիստ
Կինեմատոգրաֆիստ Դրյու Գոդարդը հանդես կգա որպես «Դեդփուլ» մարտաֆիլմի սփին-օֆֆի ռեժիսոր եւ սցենարիստ: Այդ մասին հայտնել է The Wrap-ը:
Ֆիլմն ստացել է X-Force («Իքս թիմ») անվանումը: Այն կնվիրվի Քեյբլի առաջնորդությամբ գործող մուտանտների օպերատիվ ջոկատին: Մյուս Իքս Մարդկանցից թիմին տարբերում է այն, որ նա թշնամիների դեմ մարտնչում է ավելի ագրեսիվ մեթոդներով:
Նշվում է, որ սփին-օֆֆում կհայտնվի նաեւ Դեդփուլն ինքը: Նրան կմարմնավորի դերասան Ռայան Ռեյնոլդսը:
Կինոնկարն էկրան կբարձրանա «Դեդփուլ»-ի սիքվելի ռելիզից հետո, որի պրեմիերան նշանակված է 2018 թվականի մայիսին:
Գոդարդը որպես ռեժիսոր 2011 թվականին դեբյուտել է «Անտառի տնակը» երգիծական ֆիլմով: Կինեմատոգրաֆիստը նաեւ որպես սցենարիստ հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Z աշխարհների պատերազմը», «Մոնսթրո» եւ «Մարսեցին» կինոնկարները, ինչպես նաեւ «Թոկից փախածը», «Ողջ մնալ» եւ «Բաֆին՝ արնախումների ոչնչացնող» սերիալները: