
«Ինչպե՞ս կարող է Լիոնել Մեսսին խաղալ Արգենտինայի հավաքականում՝ ավանակների այս նախիրի հետ». Ֆաուստինո Ասպրիլիա

Կոլումբիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը բարձր կարծիքի չունի Պաուլո Դիբալայի, Մաուրո Իկարդիի և մյուս արգենտինացիների մասին:
«Խեղճ Մեսսի: Նա խաղում է ավանակների հետ: Այս թիմին ընտրում է մամուլը, իսկ նրան պետք է դնել իսկական ֆուտբոլիստների կողքին: Լիոնելը կարող է 3 անգամ հպվել գնդակին և խառնել մրցակցին: Բայց շատ դժվար է խաղալ այդ ավանակների կոքին»,- Ասպրիլիային է մեջբերում Сalciomercato.com-ը:
ԱԱ-2018-ի որակավորումից 2 տուր առաջ Արգենտինան գրավում է 5-րդ տեղը և, հնարավոր է, չհայտնվի Ռուսաստանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը