Բաժիններ՝

«Դեմբելե՞ն. ժամանակին ես նույնպես պայմանավորվել էի «Բարսելոնայի» հետ, բայց գործադուլ չէի անում». Միխայել Բալաք

Գերմանացին խոստովանել է, որ կարող էր հայտնվել կատալոնական ակումբում:

Դեմբելեն, իմանալով «Բարսելոնայի» հետաքրքրության մասին, հեռացավ «Բորուսիայի» տրամադրության տակից և հրաժարվեց մարզվել մինչև տրանսֆերի իրականացումը:

«Դեմբելե՞ն: 2004 թվականին ես նույնպես պայմանավորվել էի «Բարսելոնայի» հետ, բայց «Բավարիան» չցանկացավ բաց թողնել ինձ: Բայց ես դրա պատճառով գործադուլ չարեցի, նույնիսկ մտքովս նման բան չանցավ:

Ֆուտբոլում միշտ ավտոմատիկորեն խոսքը գնում է այն մասին, որպեսզի պահպանվի ֆեյր-փլեյի սկզբունքները: Իսկ Դեմբելեի հետ դեպքը բացարձակապես անթույլատրելի է: Նա շատ բանով է պարտական «Բորուսիային» և պետք է ցուցադրեր համապատասխան վարքագիծ»,- Բալաքին է մեջբերում Sport.de-ն:

Բալաքը հանդես է եկել «Բավարիայի» կազմում 2002-06թթ., որից հետո տեղափոխվել է «Չելսի»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս