
«Ես ասել եմ Սերժ Օրիեին, որ կսպանեմ նրան, եթե ինչ-որ բան այնպես չգնա». Մաուրիսիո Պոչետինո

«Տոտենհեմի» մարզիչն ունի կարգապահության կարգավորման իր մեթոդները: Ամռանը «Տոտենհեմը» վտանգավոր գործարք կատարեց և ստորագրեց Սերժ Օրիեին, ով կարգապահության հետ կապված պրոբլեմներ ուներ ՊՍԺ-ում:
«Ես ասել եմ նրան. «Ես քեզ կսպանեմ»: Եթե ինչ-որ բան այնպես չգնա, ես գլխով կխփեմ նրա գլխին:
Ես վստահում եմ նրան և կարծում եմ, որ նա կարող է հաջողության հասնել այստեղ և օգնել թիմին: Իսկ եթե ինչ-որ բան պատահի հետագայում, այդ ժամանակ միջոցներ կձեռնարկենք: Այնուամենայնիվ, ես հավատում եմ նրան, իսկ Սերժին անհնրաժեշտ է, որ իրեն վստահեն»,- Պոչետինոյին է մեջբերում Sky Sports-ը:
«Տոտենհեմը» գնեց Օրիեին ՊՍԺ-ից տրանսֆերային պատուհանի վերջին օրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը