
«Միլանը» և «Ինտերը» կպայքարեն Արթուրո Վիդալի համար

Միլանյան ակումբներին առաջվա նման հետաքրքրում է «Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը:
Այս ամառ «Միլանը» և «Ինտերը» հետաքրքրվում էին Վիդալով, բայց նրան ստանալու փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Այնուամենայնիվ, ինչպես պնդում է Tuttosport-ը, միլանյան ակումբները կվերադառնան այդ հարցին հաջորդ ամառ: Իհարկե, դա տեղի կունենա միայն Չեմպիոնների լիգա դուրս գալու դեպքում:
Վիդալի պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի վերջում, դրա համար չի բացառվում, որ «Բավարիան» մտածի Արթուրոյի վաճառքի մասին, եթե նախօրոք չկարողանա երկարաձգել պայմանագիրը:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ միլանցիները պատրաստ են կիսապաշտպանի համար վճարել 30 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը