Բաժիններ՝

Մոլդովական «Բաբկա Նյագրե». աշխարհի 7 քաղցր հրաշալիքներից մեկը

«Բաբկա Նյագրեն» մոլդովական խոհանոցի գոհարն է: Այն նման չէ ոչ մի բանի՝ ոչ կեքսի, ոչ տորթի: Միայն փորձելով այն՝ կարելի է հասկանալ մոլդովական հրաշք աղանդերի իսկական համը:

«Բաբկա Նյագրե»

Բաղադրիչներ

1. Ձու – 10 հատ
2. Արևածաղկի ձեթ – 200 մլ
3. Կաթ – 500 մլ
4. Սոդա – 1 ճ/գ
5. Մանր չորահաց – 2 ճ/գ
6. Շաքարավազ – 300 գ
7. Կեֆիր – 250 մլ
8. Օղի – 25 մլ

Պատրաստման եղանակը

1. Նախապատրաստել տարողունակ կաթսա, որպեսզի հարմար լինի աշխատել խմորի հետ: Մաղել ալյուրը սոդայի հետ, ավելացնել շաքարավազը և ձեթը: Ամեն ինչ լավ խառնել:

2. Փոքր չափաբաժիններով խմորի մեջ ավելացնել կեֆիրը, հետո կաթը: Լավ հարել հարիչի օգնությամբ՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

3. Առանձին թասի մեջ հարել ձվերը: Խառնելով պինդ զագվածը՝ ձվերն ավելացնել խմորի մեջ, իսկ հետո լցնել օղին:

4. Նախապատրաստել թխելու համար նախատեսված կաղապարը: Հարմար կլինի հաստ հատակով և կողքերով կաղապարը: Կաղապարը նախապես լավ պատել կարագով, չորահաց շաղ տալ և լցնել խմորը:

5. «Բաբկա Նյագրեն» թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում, 1.5 ժամ, հետո ջերմությունն իջեցնել մինչև 100 աստիճան և շարունակել թխելը ևս 1.5 ժամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս