Արա Զոհրաբյանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

Փաստաբանների պալատում նախագահի ընտրության քվեների հաշվարկն ավարտվել է:

09.09.2017թ. տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով, որի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց՝

• ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն.
• ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության (1.5 կետի) փոփոխության հաստատում:

ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության փոփոխությունը վերաբերում է ՀՀ փաստաբանների պալատի հասցեի փոփոխությանը:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության (1.5 կետի) փոփոխության հաստատում» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները:

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 09.09.2017թ. թիվ Լ-1 որոշման՝ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 1.5 կետի փոփոխությունը հաստատված է համարվել՝ քվեարկությանը մասնակցած ձայներից 1041 «Կողմ» ձայներով (95.7%):

Հիշեցնենք` առաջադրված էր միայն գործող նախագահ Արա Զոհրաբյանի թեկնածությունը:

Տեսանյութեր

Լրահոս