6 մթերք, որոնք սխալ եք պահում
Interesnoznat.com-ը ներկայացրել է, թե ինչպես է հարկավոր պահպանել այս 6 մթերքները։
1. Խնձոր։ Չի կարելի խնձորը պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Եթե ցանկանում եք, որ խնձորը մի քանի շաբաթ թարմ, խրթխրթան մնա, պահեք այն սառնարանի ներքևի հատվածում։
2. Ալյուր։ Ալյուրն օդի հետ շփման հետևանքով փչանում է։ Դրանում կարող են միջատներ հայտնվել։ Այս խնդրից խուսափելու համար հարկավոր է սահմանափակել թթվածնի շփումն ալյուրի հետ։ Լավագույն տարբերակն ալյուրն ապակե տարայի մեջ պահելն է։ Իսկ եթե ալյուրով լի տոպրակը պահեք սառնարանում, կարող եք մոռանալ միջատների մասին։
3. Պանիր։ Որպեսզի պինդ պանիրը չփչանա և բորբոսով չծածկվի, հարկավոր է այն փաթաթել փայլաթիթեղի կամ թանզիֆի մեջ։ Լավագույն տարբերակը պանիրը պահելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ գնելն է։
4. Կարտոֆիլ։ Կարտոֆիլը լավ է պահպանվում, եթե այն պահեք չոր, մութ, սառը վայրում։ Կարտոֆիլը խորհուրդ չի տրվում սառնարանում պահել, քանի որ օսլան սառը պայմաններում հեշտությամբ վերածվում է շաքարի։ Իսկ քաղցր կարտոֆիլն այնքան էլ համեղ չէ։
5. Մակարոն և պաստա։ Խորհուրդ չի տրվում մակարոնը պահել գործարանային փաթեթավորման մեջ։ Բորբոսի առաջացումից և հում համից խուսափելու համար մակարոնը պահեք լավ փակվող ապակե տարայում։
6. Հաց։ Մի վախեցեք հացը սառնարանում պահել։ Պարզապես լավ փաթեթավորեք այն։ Այդ կերպ հացը բորբոսով չի ծածկվի։ Հացը սառնարանից հարկավոր է հանել օգտագործելուց 30 րոպե առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը