
Գերմանացիները 56-ամյա Ջուլիանա Մուրին համոզել են նկարահանվել ներքնազգեստի գովազդում

Ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրը նկարահանվել է Florale-ի ներքնազգեստի, տնային եւ մարզական հագուստի Triumph պրեմիալ շարքի գովազդում: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով գովազդային արշավի առաջին կադրերը:
Գովազդային արշավի նկարահանումներով զբաղվել է բրիտանացի հայտնի fashion-լուսանկարիչ Ռանքինը: Florale-ի Triumph արշավն ամբողջ աշխարհում մեկնարկում է 2017 թվականի նոյեմբերին:
Հավաքածուի հիմքը կազմում են մոդելի մարմնակազմի ընդգծված արժանիքները՝ էլաստիկ ժանյակով՝ վարդակակաչների, գեորգինների, վայրի վարդի եւ հիրիկների «ծաղկային» ասեղնագործության զուգակցմամբ:
«Florale-ի նոր շարքը իմ սեփական ոճի լիակատար արտացոլումն է: Հավաքածուն ստացվել է նրբագեղ ու ժամանակակից: Այս ներքնահագուստով ես ինձ շատ գեղեցիկ եմ զգում»,-նշել է Մուրը:
Ջուլիանա Մուրը թատրոնի եւ կինոյի ամերիկացի դերասանուհի է, «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների եւ «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի» դափնեկիր: Հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ «Հեռուստակինեզ», ,Kingsman. Ոսկե մատանի» եւ «Օդային մարշալ» կինոնկարները: