Բաժիններ՝

Ֆիլիպե Կոուտինիոն սկսել է մարզումները «Լիվերպուլի» հետ

Բրազիլացին նորից հայտնվեց Յուրգեն Կլոպի թևի տակ:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը հաստատել է Կոուտինիոյի և Ռոբերտո Ֆիրմինոյի՝ Բրազիլիայի հավաքականից վերադառնալու փաստը: Երկու ֆուտբոլիստներն էլ սկսել են մարզումները:

«Ես գիտեմ՝ ինչ են մտածում մարդիկ, բայց Ֆիլն առողջության հետ կապված խնդիրներ ուներ, ինչի պատճառով նա բաց թողեց 3 շաբաթ: Այո, նա գնաց հավաքական և մարզվեց այնտեղ, բայց հիմա նա մեր հետ է և մենք պետք է պատրաստվենք նորմալ մրցաշրջանի:

Մենք շփվել ենք Ֆիլիպեի հետ, ամեն ինչ լավ է, ասելու ուրիշ ոչինչ չկա: Նա վերադարձել է, և մեր միջև տեղի է ունեցել իսկապես գերազանց զրույց»,- հայտարարել է Կլոպը «կարմիրների» պաշտոնական կայքին:

2017-18թթ. մրցաշրջանում Կոուտինիոն ոչ մի խաղ չի անցկացրել «Լիվերպուլի» կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս