Հայ Առաքելական եկեղեցու դեմ ի՞նչ ունի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը. պարզաբանում է Զարուհի Փոստանջյանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը պարզաբանեց, թե ինչ նկատի ունեն, երբ կուսակցության գաղափարախոսության և սկզբունքների «Դատապարտում ենք» բաժնում, ի թիվս տարբեր բացասական երևույթների, նշված է, որ դատապարտում են Հայ Առաքելական եկեղեցու քաղաքական և տնտեսական իրավունք-մենաշնորհը (արտոնությունները)։

Փոտանջյանն ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչինչ չունեն. «Ինքս Հայ Առաքելական եկեղեցու հետևորդն եմ, ինչպես իմ պապերը, տատերը, բայց այնուամենայնիվ, գտնում ենք, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն։ Եթե արտոնություններ պետք է տրամադրվի, ապա միայն փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Մնացած պարագաներում, կարծում ենք՝ արտոնություններ տրամադրելը, ընդհակառակը՝ հավասար պայմանների դեմ է ու պարարտ դաշտ է ստեղծում մենաշնորհների համար»։

Նրա խոսքով՝ հոգևոր ոլորտում ևս նման խնդիրներ կան. «Մեր բարերարները պետք է հիմնականում իրենց ներդրումները և ցանկությունները բավարարեն այլ ոլորտներում։ Հատկապես, երբ հասկանում ենք, որ ունենք դեմոգրաֆիական խնդիր, և, երբ կառուցում ես եկեղեցի, պետք է հասկանաս՝ ում համար ես այն կառուցում, և ովքեր պետք է լինեն դրա հետևորդները, եթե մենք չունենանք ապագա սերունդ»։

«Երկիր Ծիրանին» դատապարտում է նաև քաղաքական և տնտեսական մենաշնորհը, երևանյան գավառապետությունը, ՆԿՎԴ-ԿԳԲ-ԱԱԾ չեկիզմը, և այլն։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս