Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկներն ամենավաճառվողների թվում է

Մեծ Բրիտանիայում այս մրցաշրջանում ամենավաճառվողը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մարզաշապիկներն են: SportsDirect.com օնլայն-խանութի տվյալներով՝ երկրորդ տեղում Պոգբայի ակումբակից Ռոմելու Լուկակուի մարզաշապիկներն են, իսկ երրորդում՝ Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարինը: Այս մասին գրում է Football365.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է 16-րդ տեղում: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին 8-րդն է, Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 15-րդ, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը՝ 18-րդը: Վաճառքի վիճակագրությունը կազմվել է մայիսի 1-ից սեպտեմբերի 1-ը:

Մեծ Բրիտանիայի 30 ամենավաճառվող մարզաշապիկերի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս