
Անտուան Գրիզմանը ձմռանը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

«Ատլետիկոյի» հարձակվողը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել ԱՊԼ: Ամենայն հավանականությամբ, Գրիզմանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, մանկունյանցիները պլանավորում են ձմռանը ստորագրել 26-ամյա ֆրանսիացուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «հնդկացիները» Գրիզմանի հրաժարագինը 200 միլիոնից իջեցրել են մինչև 100 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը Լա Լիգայում «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 1 խաղ, որում արժանացել է կարմիր քարտի:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին երկարաձգել է պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ մինչև 2022 թվականը:
Նախորդ մրցաշրջանում Անտուանն աչքի է ընկել 16 գոլով և 9 փոխանցումներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը