Բաժիններ՝

Առողջապահության հերթական օպտիմալացմամբ կտնտեսվի 30 մլն դրամ

Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը միացման ձևով վերակազմակերպվում են: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է գիտահետազոտական ինստիտուտի ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ: «Այս երկու հաստատությունների գործունեության առարկան և նպատակը գլխավորապես համընկնում են»,-  ասաց նա:

Ըստ նախարարի, արդյունքում կտնտեսվի 30 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930