Բաժիններ՝

Հայաստանում ընդլայնվում է ալկոթեստերի արտադրությունը

Ալկոթեստերի հայկական արտադրությամբ զբաղվող «Արիդես» ընկերությունը ազատ տնտեսական գոտում աշխատանքի նոր թույլտվություն ստացավ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունն արդեն 2016-ի հուլիսին «Ալյանս» ազատ գոտում աշխատելու թույլտվություն էր ստացել։ Այն արդեն 9 աշխատատեղ է ստեղծել՝ ներդնելով 170 մլն դրամ։

«Առաջիկա 6 տարում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել արտադրությունն ու արտահանումը հասցնել 3․5 մլն դոլարի հասցնել: Արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ, Վրաստան, Մերձավոր Արևելք»,-  ասաց Կարայանը։

Ներդրումային ծրագրով նախատեսվում է ներդնել 4,3 մլն դոլար, ստեղծելով 40 նոր աշխատատեղ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930