
«Կանայք ու երեխաներ են զոհվում միտումնավոր կամ անընտրել հարձակումներից». Գուտերիշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը երկրներին կոչ է արել ավելի ակտիվորեն կասեցնել ցեղասպանությունն ու մարդկության դեմ հանցագործությունները:
Սեպտեմբերի 6-ին Ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստում՝ համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը նախազգուշացրել է որ նման իրավախախտումները շարունակվում են եւ պատասխան են պահանջում միջազգային հանրակցության կողմից:
Ինչպես հայտարարել է Գուտերիշը, ներկայում, ինչպես երբեք, անհրաժեշտ է ակտիվացնել «ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, էթնիկական զտումների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխման ջանքերը»:
«Այդ հանցագործությունները չեն հեռանում անցյալ, քաղաքացիական անձինք, ներառյալ կանայք ու երեխաներ են զոհվում միտումնավոր կամ անընտրել հարձակումներից: Դրա հետեւանքով մենք տեսնում են ռեկորդային քանակությամբ փախստականների եւ ներքին տեղահանվածների»,- ասել է գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: