Բաժիններ՝

Աֆղանստանում վրացի երեք զինծառայողներ են վիրավորվել

Աֆղանստանում վրացի երեք զինծառայողներ են վիրավորվել Բաղրամի ավիաբազայի վրա կատարված հարձակման հետեւանքով: Այդ մասին հաղորդել է «Գրուզիա Online»-ը:

Ինչպես ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, Աֆղանստանում Բաղրամի ավիաբազայի վրա մահապարտի հարձակման հետեւանքով տուժել են հետեւակային գումարտակի վրացի երեք զինծառայողներ, որոնք մասնակցում էին «Վճռական աջակցություն» առաքելությանը:

Տուժած ավագ լեյտենանտ Իվերի Բուաձեի վիճակը ծանր է, նրան վիրահատել են: Մյուս երկու զինվորականները թեթեւ վերքեր են ստացել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930