Խայտառակություն՝ Եվրոպայի սրտում. «Առավոտ»

«Այն, ինչ այսօր կատարվում է ամբողջ Եվրոպայով մեկ՝ հետաքննություններ, նույնիսկ քրեական գործ, Իտալիա և այլն, սա խոսում է մի բանի մասին՝ արդեն համբերության բաժակը լցվել է: Խնդիրն այն է, որ մարդիկ թույլ են, և նույնիսկ Եվրոպայի սրտում պատգամավորներ կան, որ այդ գայթակղությանը չեն դիմանում: Որպես կանոն, դրանք այն պատգամավորներն են, որոնց ժակմետն ավարտվում է: Բայց ամեն դեպքում դա, իհարկե, խայտառակություն է և ապտակ է հենց Եվրոպային: Իհարկե, դրա համար պատահականություն չի, որ սա սկսվել է»,- երեկ լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով բրիտանական մամուլում Ադրբեջանի նախագահի և նրա մերձավորների վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներին:

«Իրենք, ինչ հայտարարվել է՝ չեն հերքում, որ այդ բոլորը տեղի է ունեցել, ուշադրություն դարձրեք իրենց պաշտոնական պատասխանին՝ Ալրիևների ընտանիքը դրա հետ կապ չունի, այսինքն՝ էդ երկրում ամեն ինչ վերահսկվում է, առանց իրենց ինչ-որ մեկը 3 մլրդ գումար է դուրս հանել, ինչ-որ գործողություններ է արել: Սա ինքնին զավեշտ է»,- ասել է Քոչարյանը՝ չբացառելով, որ կգա ժամանակ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը լիազորություններից կզրկվի:

«Գնալով դա կհասունանա»,- ասում է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս