![](/banners/BeFunky-design.jpg)
Դի է հայտնաբերվել. հայտնի է քաղաքացու ինքնությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/diak-di-600x337.jpg)
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:38-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1946 թ. ծնված Ֆ. Մ.-ի դին: