«Ռեալը» մտադիր չէ Բեյլին հանել տրանսֆերի
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ կիսպաշտպան Գարեթ Բեյլին հանել տրանսֆերի, հաղորդում է AS-ը:
Ավելի վաղ բրիտանական Sunday Times-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ «Արքայական ակումբը» կվաճառեր Կրիշտիանու Ռոնալդուին «Մանչեսթեր Յունայթեդին», եթե «Մոնակոյից» ձեռք բերեր հարձակվող Կիլիան Մբապեին, ով վարձավճարով տեղափոխվեց ՊՍԺ:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ երբ այս տրանսֆերային գործողությունները ձախողվեցին, «Ռեալը» որոշեց Գարեթ Բեյլին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն այստեղ նույնպես չհաջողեց, քանի որ ակումբային գրանցման փոփոխությունը չէր մտնում վալիացի ֆուտբոլիստի պլանների մեջ:
Ինչպես պնդում է AS-ը, «Ռեալի» ղեկավարությունը երբեք չի ցանկացել Բեյլին հանել տրանսֆերի և նրա հետ կապում է թիմի ներկան և ապագան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը