![](/banners/BeFunky-design.jpg)
Բենզինը լցրել է ընկերոջ վրա ու կրակայրիչը վառել. կատակն ավարտվել է ծանր հետևանքով
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/4426431fa08e48fee98ef1803d8baa39_600x451.thumb_.jpg)
Գյումրիում երկու անչափահաս տղաներ կատակել են, արդյունքում նրանցից մեկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
17-ամյա տղան այրվածքներով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, որտեղից մեզ հայտնեցին, որ նա վնասվածք է ստացել դեմքի, երկու ձեռքերի, որովայնի, ինչպես նաև՝ 2 ազդրերի հատվածում:
Իսկ այրվածքներն անչափահասն ստացել է՝ իր հասակակցի հետ կատակելու ժամանակ. ընկերը բենզին է լցրել վրան, որից հետո, իբրև կատակում է, կրակայրիչը վառել է, այդ պահին էլ տղան փորձել է նրա ձեռքից կրակայրիչը վերցնել, սակայն կրակ է բռնկվել, ինչի հետևանքով նա այրվածքներ է ստացել: