«Վրաստանը լքել դեռ չեմ պատրաստվում». Յուրի Վարդանյան. «Հրապարակ»
Պատրաստվո՞ւմ եք լքել Վրաստանը` «Հրապարակ» թերթի լրագրողը հարցրել է Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին, ե՞րբ կգա նոր դեսպան Սերգեյ Մինասյանը:
«Վրաստանը լքել դեռ չեմ պատրաստվում, սեպտեմբերի երրորդ տասնօրյակում Վրաստան է ժամանելու Հայաստանի ԱԺ բավականին ներկայացուցչական պատվիրակությունը` Արա Բաբլոյանի գլխավորությամբ, այդ այցն ենք նախապատրաստում: Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ոչինչ չեմ կարող ասել»:
Բոլոր դեպքերում, կթողնե՞ք Ձեր պոստը: «Չի բացառվում, սակայն ժամկետների մասին որեւէ բան ասել չեմ կարող»:
Պոստը թողնելուց հետո կգնաք Միացյալ Նահանգնե՞ր, թե՞ կմնաք Հայաստանում:
Հիշեցնենք, որ հայտնի ծանրորդն ԱՄՆ-ից Հայաստան էր եկել Ս․ Սարգսյանի հրավերով եւ տեւական ժամանակ նրա խորհրդականն էր:
«Կգնամ ԱՄՆ` առողջական խնդիրներով, հետո հետ կգամ Հայաստան»,- ասաց Յուրի Վարդանյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: