ԱԺ բուֆետի կառավարումը հանձնում են հայտնի ռեփերին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանը, նույն ինքը` ՀՏ Հայկոն, հնարավոր է առաջիկայում ստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը: Երեկ նա մի խումբ երիտասարդների հետ այցելել է բուֆետ, որպեսզի հասկանա, թե ինչքանով է նպատակահարմար դրա շահագործումը: Մեր լրագրողը Հայկոյից հետաքրքրվել է, թե ինչու է ընտրել ԱԺ-ն։ Նա պատասխանել է, որ դեռեւս վերջնական որոշում չկա․

«Մտադրություն կա, բայց դեռ ուսումնասիրում ենք, որ հասկանանք՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Երբ կլինի վերջնական որոշում, կխոսենք»:

Հայկոն ասել է նաեւ, որ ինքը «Բուֆետ-ֆուշետ» ընկերություն է բացել՝ Սարյան փողոցում, հիմա ուզում է ընդլայնել գործունեությունը։ ԱԺ բուֆետի նախկին աշխատակիցները երեկ արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ են եղել, նրանք վստահեցրել են, որ շուտով հեռանալու են:

ԱԺ ճաշարանը 2014-ից աշխատեցնում է «Ազգային սնունդ» ընկերությունը, որի ղեկավարությունը վիրավորված է ԱԺ ղեկավարության վերաբերմունքից, քանի որ դեռեւս 2009-ին «Ազգային սնունդ»-ին է հանձնվել, հետո ինչ-ինչ պատճառներով մի քանի անգամ հրաժարվել են, ապա նորից հետ կանչել: Տնօրենն ասել է, որ ընկերությանը չեն տեղեկացրել, որ մրցույթ են հայտարարում, որպեսզի բուֆետի շահագործման նոր ընկերություն ընտրեն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս