Բաժիններ՝

Դիեգո Սիմեոնեն երկարաձգեց պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ՝ մինչև 2020 թվականը

47-ամյա Սիմեոնեի նախկին պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ լրանում էր 2018 թվականին: Արգենտինացի մասնագետը գլխավորում է մադրիդցիներին 2011 թվականից: Անցած 6 մրցաշրջաններում «հնդկացիները» Սիմեոնեի հետ հաղթել են Իսպանիայի առաջնությունը, Երկրի գավաթը և Սուպերգավաթը: Բացի դրանից, «Ատլետիկոն» նվաճել է Եվրոպայի լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Թիմը 3 անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

«Ես մնում եմ, որովհետև այս ակումբն ապագա ունի և դա մեր ապագան է, դա մենք բոլորս ենք»,- հայտարարել է Սիմեոնեն:

Այս տարվա մարտին Marca-ն գրել էր, որ Միլանի «Ինտերը» Սիմեոնեին առաջարկել է հնգամյա պայմանագիր 50 մլն եվրո արժողությամբ, բայց մարզիչը մերժել էր:

2016թ-17թթ. մրցաշրջանում «Ատլետիկոն» գրավեց 3-րդ տեղը Պրիմերայում և հասավ Չեմպիոնների լգիայի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Ռեալին»:

Պատրաստեց Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս