Բաժիններ՝

«Մեսսիի հետ պայմանագիրը ստորագրված է և գործում է հունիսի 30-ից». «Բարսելոնայի» նախագահ

Արգենտինացին չի լքի «Քամփ Նոուն»:

«Բարսելոնայի» նախագահ Պեպ Բարտոմեուն ցրեց շշուկներն այն մասին, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին չի երկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Օգոստոսի 4-ին AS-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Մեսսին չի ցանկանում երկարաձգել համաձայնագիրը ակումբի նախագահի հնարավոր վերընտրության պատճառով:

«Կարող եմ բոլորին հանգստացնել: Ամեն ինչ համաձայնեցված է և ստորագրված: Մենք ունենք 3 պայմանագիր. մեկը Մեսսիի ֆոնդի հետ, որը ստորագրվել է ֆոնդի նախագահի և ֆուտբոլիստի եղբոր հետ, երկրորդը Լեոյի իմիջային իրավունքների վերաբերյալ, որը ստորագրվել է ֆուտբոլիստի հոր կողմից, երրորդը՝ աշխատանքային պայմանագիր, որը նույնպես ստորագրվել է Լեոյի հորի կողմից, ով ունի դրա իրավունքը: Պայմանագիրը ստորագրվել է և գործում է հունիսի 30-ից»,- Բարտոմեուին է մեջբերում sport.es-ը:

Բարտոմեուն հայտարարել է, որ պայմանագրի պաշտոնական հաստատումը տեղի կունենա Արգենտինայի հավաքականից Մեսսիի ակումբ վերադառնալուց հետո:

Սեպտեմբերի 2-ին Onda Cero-ի լրագրող Ալֆրեդո Մարտինեսը հաղորդել էր, որ Մեսսին հաստատապես որոշել է հեռանալ ակումբից որպես ազատ գործակալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս