![](/banners/BeFunky-design.jpg)
«Կարծում եմ՝ ֆինանսական ֆեյր-փլեյն արժե վերացնել». Արսեն Վենգեր
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/2159584-45149090-2560-1440.jpg)
Ֆրանսիացին ուզում է ՊՍԺ-ին նվիրել համաշխարհային իշխանություն: Արսեն Վենգերն արտահայտվել է ֆինանսական ֆեյր-փլեյի կապակցությամբ:
«Ես կարծում եմ, որ ֆինանսական ֆեյր-փլեյն արժե վերացնել: Կանոնները, որոնք չեն կիրառվում, բացարձակապես պետք չեն: Երբ ակումբի սեփականատերը մի ամբողջ երկիր է, անհնարին ոչինչ չկա»,- հայտարարել է Վենգերը City A.M-ին:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ն նորացրեց տրանսֆերային ռեկորդը՝ 222 մլն եվրոյով գնելով Նեյմարին «Բարսելոնայից»:
Ավելի ուշ փարիզեցիները ձեռք բերեցին Կիլիան Մբապեին, ում համար հաջորդ ամառ «Մոնակոյին» պետք է վճարեն 180 մլն եվրո:
Տվյալ պահին ՈւԵՖԱ-ն հետաքննություն է անցկացնում ՊՍԺ-ի տրանսֆերային գործունեության կապակցությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը