Բաժիններ՝

Լոս Անջելեսի օկրուգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել մոլեգնող հրդեհի պատճառով

Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Լոս Անջելեսի օկրուգում մոլեգնող բնական հրդեհի պատճառով, որը իշխանություններին հարկադրել է տարհանել հազար մարդու: Այդ մասին ասված է սետեմբերի 3-ին տարածված նրա հայտարարության մեջ:

«Նկատի առնելով, որ սեպտեմբերի 1-ին սկսված հրդեհը արագորեն տարածվել է հազարավոր ակրերով ու դեռեւս շարունակվում է, սպառնում հազարավոր տների ու այլ շինությունների եւ ենթակառուցվածքի կենսականորեն կարեւոր օբեյեկտներին, հարկադրել է բնակիչների տարհանում իրականացնել եւ փակել խոշոր ավտոմայրուղիներ եւ տեղական ճանապարհներ… ես արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում Լոս Անջելեսի օկրուգում»,- նշվում է հայտարարության մեջ:

Լոս Անջելեսից եւ հարեւան բնակավայրերից ոչ հեռու մոլեգնող հրդեհի պատճառով տարհանվել են առնվազն 700 տնատիրություններ: Շենքերից առնվազն երեքին վնաս է պատճառվել: Կրակն արդեն ճարակել է մոտավորապես 25 քառակուսի կիլոմետր: Կրակի դեմ պայքարում են հազարից ավելի հրշեջներ: Հրդեհի մարումը բարդանում է շոգ եւ չոր եղանակի, որը հաստատվել է տարածաշրջանում, ինչպես նաեւ սաստիկ քամիների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս