
ԱԱ-2018. որակավորման փուլ. Հայաստան-Դանիա հանդիպումը կսպասարկեն շոտլանդացիները

Սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Հայաստան-Դանիա ընտրական հանդիպումը:
Խաղը կսպասարկի Շոտլանդիայի մրցավարական անձնակազմը՝ Բոբի Մեդենի գլխավորությամբ: Օգնականներն են Գրեմ Ստյուարտը և Ալասթայր Մաթերը,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Էնդրյու Դալլասը: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Կլոդ Ռունավոն (Ֆրանսիա), մրցավարների տեսուչը՝ Կոնրադ Պլաուցը (Ավստրիա):