«Չելսիում» գտնում են, որ բավարար ուժեղացրել են Կոնտեի թիմը՝ ԱՊԼ-ում և Չեմպիոնների լիգայում հաղթանակների հասնելու համար
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պլանավորել էր ամռանը ձեռք բերել 8 ֆուտբոլստների և տրասնֆերային պատուհանի ընթացքում իր դժգոհությունն էր արտահայտում ղեկավարության աշխատանքի վերաբերյալ:
Օգոստոսի 31-ին «կապույտները» գնեցին կիսպաաշտպան Դենի Դրինքուոթերին և պաշտպան Դավիդե Ձապակոստային՝ հասցնելով նորեկների թիվը 6-ի: Ընդ որում, «կապույտները» ձեռքից բաց թողեցին Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին, Ֆերնանդո Լյորենտեին, Ռոս Բարկլիին, իսկ դրանից առաջ նաև Ռոմելու Լուկակուին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, չնայած մի շարք տրանսֆերային անհաջողություններին, «կապույտների» ղեկավարությունը վստահ է, որ բավարար ուժեղացրել է Կոնտեի թիմը, որպեսզի հույս ունենա ԱՊԼ-ում և Չեմպիոնների լիգայում հաղթանակների հասնելու համար:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» նորեկների վրա ծախսեց 203 մլն եվրո: «Կապույտներից» շատ ծախսել են միայն «Մանչեսթեր Սիթին» (244.3) և ՊՍԺ-ն (238):
Կոնտեի թիմերը ոչ մի անգամ Չեմպիոնների լիգայում քառորդ եզրափակչից այն կողմ չեն անցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը