
««Բարսելոնան» գնել է ֆուտբոլիստների, որոնք չեն համապատասխանում նրա փիլիսոփայությանը». Խավի

«Բարսելոնայի» նախկին ավագ Խավին իր կարծիքն է հայտնել ակումբի տրանսֆերային արշավի մասին:
«Ես խաղացել եմ «Բարսելոնայի» այնպիսի փայլուն ժամանակահատվածում, որ հիմա տպավորություն է ստեղծվում, որ թիմն արդեն այն չէ: Նրանք առաջվա պես արժանավոր ֆուտբոլ են խաղում, բայց ակումբը կարող էր ձեռք բերել լավագույն ֆուտբոլիստներին:
«Բարսելոնան» քնել է, քանի որ 5-6 տարի առաջ նրա կազմում հանդես էին գալիս աշխարհի լավագույնները խաղի այդ համակարգի համար: Հիմա «Բարսելոնայում» կան այդ համակարգի 5-6 ֆուտբոլիստներ՝ ի դեմս Մեսսիի, Ինյեստայի, Բուսկետսի, Ալբայի, Պիկեի և Լուիս Սուարեսի: «Բարսելոնան» գնել է ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում նրա փիլիսոփայությանը»,- ասել է Խավին, ում խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Ամառային տրանֆսերային պատուհանի ժամանակ կատալոնացիները ձեռք բերեցին պաշտպան Նելսոն Սեմեդուին, ինչպես նաև կիսապաշտպաններ Պաուլինիոյին և Ուսման Դեմբելեին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը