Բաժիններ՝

««Բարսելոնան» չի պատրաստվում մտնել շուկա, որը դուրս է եկել հսկողությունից». «Բարսելոնայի» գործադիր տնօրեն

«Բարսելոնայի» գործադիր տնօրեն Ալբերտ Սոլերն իր կարծիքն է հայտնել տրանսֆերային շուկայի միտումների մասին:

«Դեռ մի քանի տարի առաջ ֆուտբոլիստի համար 100 մլն եվրո ծախսելը խելագարություն էր թվում, իսկ հիմա դա տեղի է ունենում: Իր ժամանակին «Բարսելոնան» առաջատար էր շուկայում: Հիմա ամբողջական երկրներ են հանդիսանում գործակալներ շուկայում: Ամեն ինչ փոխվել է: Մենք որոշում ենք կայացրել չենթարկել վտանգի ակումբի տնտեսական կարգավիճակը և ժառանգությունը: Հասել է նրան, որ մի ակումբ 50 մլն եվրո վճարեց դարպասապահի համար: Ուրախ ենք, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսում: «Բարսելոնան» չի պատրաստվում մտնել շուկա, որը դուրս է եկել հսկողությունից»,- Սոլերին է մեջբերում AS-ը:

Ավելի վաղ Սոլերը հաղորդել էր, որ «Բարսելոնան» փորձել է ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին, սակայն անգլիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջել է 200 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս