
«Մոուրինիոն նորից փառահեղ աշխատանք կատարեց տրանսֆերային շուկայում». Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան, իսկ ներկայումս ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը բարձր է գնահատել մանկունյանցիների աշխատանքը տրանսֆերային շուկայում:
«Կարծում եմ՝ Մոուրինիոն բավարարված կլինի: Նա շատ ուղիղ և ազնիվ էր հենց սկզբից, նա ուզում էր 4 նոր ֆուտբոլիստներ: Ժոզեն, որպես կանոն, փառահեղ աշխատանք է կատարում տրանսֆերային շուկայում և նա նորից դա ապացուցեց: Լինդելյոֆ, Լուկակու, Մատիչ. ընդհանուր ֆոնի վրա վատ չի դիտվում:
Վերջին մի քանի տարիներին «Մանչեսթեր Յունայթեդը» հիմնականում գնում էր ֆուտբոլիստների, որոնք չէին համապատասխանում ակումբի ոգուն: Իսկ ահա Պոգբան, Բային և Լուկակուն բնավորությամբ, խարիզմայով և հաղթելու ցանկությամբ համապատասխանում են «Մանչեսթեր Յունայթեդին»»,- ասել է Նևիլը Sky Sports-ի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը