![](/banners/BeFunky-design.jpg)
«Զլատանի նպատակը ԱՊԼ-ն հաղթելն է, իսկ մենք կօգնենք նրան այդ հարցում». Ռոմելու Լուկակու
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/zlatan-ibrahimovich_640x420.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գոհ է, որ Զլատան Իբրահիմովիչը պետք է հանդես գա «կարմիր սատանաների» կազմում:
Վերջերս 35-ամյա շվեդը պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Տվյալ պահին Իբրահիմովիչը շարունակում է վերականգնվել վնասվածքից, սակայն նա նորից դաշտ կվերադառնա, ինչի համար շատ ուրախ է նրա ակումբակից Ռոմելու Լուկակուն:
«Ես գիտեի Զլատանի ստորագրման մասին, բայց ոչ մեկին չէի ասում: Ես երջանիկ եմ, որ նա կշարունակի հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Նա անհրաժեշտ է մեզ որպես անհատականություն:
Կարծում եմ՝ Իբրահիմոիչը շատ բան կտա մեր թիմին: Նա միայն մեկ նպատակ ունի. հաղթել ԱՊԼ-ն, իսկ մենք կօգնենք նրան այդ հարցում»,- ասել է Լուկակուն:
Ավելի վաղ Զլատանը պատմել էր այն մասին, որ այդ ինքն է թույլ տվել Լուկակուին վերցնել 9 համարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը