
Լիոնել Մեսսին պլանավորում է 2018թ. ամռանը անվճար հեռանալ «Բարսելոնայից»

Արգենտինացին ուզում է ինքնուրույն ընտրել նոր ակումբը:
Կատալոնացիների հարձակվողը չի երկարաձգի պայմանագիրը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ արձակուրդից վերադառնալուց հետո Մեսսին կվերաստորագրի համաձայնագիրը, որը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը, բայց դա տեղի չունեցավ: Ինչպես հաղորդում է Onda Cero ռադիոկայանը, Լեոն պլանավորում է խաղալ «Բարսելոնայում» մինչև 2018թ. ամառը և հեռանալ թիմից որպես ազատ գործակալ:
Մեսսին հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում իր ամբողջ կարիերայի ընթացքում՝ սկսած 2003 թվականից:
Արգենտինացին 5 անգամ ճանաչվել է մոլորակի լավագույն ֆուտբոլիստ:
2017-18թթ. մրցաշրջանում Լեոն 4 խաղում խփել է 3 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը