Դասական «Գուակամոլե». մեքսիկական հանրահայտ սոուս
Բաղադրիչներ
1. Ավոկադո – 2 հատ
2. Սոխ – 1 հատ
3. Կանաչ պղպեղ չիլի – 1 հատ
4. Լայմ – 0.5 հատ
5. Մաղադանոս – 1 փունջ
6. Ծովային աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները. լվանալ բանջարեղենը և կանաչին, մաքրել սոխը:
2. Մանր կտրատել չիլի պղպեղը:
3. Մանրացնել սոխը և տրորել աղի հետ:
4. Կես լայմից քամել հյութը:
5. Մանրացնել մաղադանոսը:
6. Ավոկադոյից հեռացնել կորիզը և կեղևազրկել:
7. Լավ մանրացնել ավոկադոն հարմար եղանակով. դանակով, պատառաքաղով կամ բլենդերով:
8. Որպեսզի ավոկադոյից պատրաստված Գուակամոլեն չմգանա և պահպանի իր հաճելի վառ գույնը, պետք է վրան լայմի հյութ ցողել:
9. Միացնել բոլոր բաղադրիչները և լավ խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը