Բաժիններ՝

Մարզակոշիկները զարդարել են ձեռքի ոսկյա պրոթեզով՝ «Գահերի խաղը» ֆիլմից

HBO ընկերությունը կոշիկի հավաքածու է թողարկել Koio ճապոնական մակնիշի հետ: Այդ մասին հայտնել է Highsnobiety-ն: Լիմիտավորված շարքում ներկայացված է մարզակոշիկների ընդամենը մեկ մոդել: Կոշիկը նվիրված է «Գահերի խաղը» ժողովրդականություն վայելող սերիալին: Որպես դեկորի բաղադրիչ օգտագործվում է այն ոսկյա պրոթեզի փոքրացված կրկնօրինակը, որը կրում էր սագայի հերոսներից մեկը՝ Ջեյմե Լանիսթերը: Կրունկի վրա նկարված է Մեծ տան զինանշանը:

Վաճառքում կհայտնվի մարզակոշիկների միայն 150 զույգ: Դրանց գները չեն նշվում: «Գահերի խաղը» սերիալը 2011 թվականից թողարկվում Է HBO ալիքով: Ֆենթեզի սագայի գրական հիմքը դարձել է ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վեպերի շարքը: Յոթերորդ եթերաշրջանի եզրափակիչ էպիզոդի պրեմիերան դիտել են ավելի քան 16 մլն հանդիսականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930