
Ազգային ժողովի շենքի տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:
Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: ժամը 13:30-ի դրությամբ աշխատանքները ավարտվել են: