Թուրքիայի փոխվարչապետ Բոզդաղը դեմ է արտահայտվել իրաքյան քրդերի հանրաքվեին
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը կրկին շեշտել է, որ Թուրքիան դեմ է Իրաքի քրդերի սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեին:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Բոզդաղը ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիայի վերաբերմունքը քրդերի անկախության հարցում շատ հստակ է:
«Հանրաքվեն տարածաշրջանին խաղաղություն, կայունություն չի բերելու, այն ոչնչացնելու է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, և ապակայունացնելով հանգեցնելու է անսպասելի խնդիրների»,- նշել է նա:
Բոզդաղը հույս է հայտնել, որ Իրաքյան քրդերը կհրաժարվեն հանրաքվեի իրականացումից և կհետաձգեն այն:
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի դեմ են արտահայտվել նաև Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրսողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանություններն ավելի վաղ Իրաքից առանձնանալու վերաբերյալ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը քննադատել էին Բաղդադը և նրա հիմնական գործընկերներ Թեհրանն ու Վաշինգտոնը:
Մասուդ Բարզանին հայտարարել է , որ քրդերը չեն հրաժարվելու հանրաքվեից և անկախության գործընթացից: