Բաժիններ՝

«Ճգնաժամերի ժամանակ «Ռեալում» բոլորը միավորվում են, իսկ «Բարսելոնայում» միասնություն գրեթե չի լինում». Խավի

Կատալոնացիների լեգենդը բացատրել է, թե ինչու է ակումբին դժվար հաղթահարել սև գիծը:

«Արդյո՞ք «Ռեալը» հոգեբանորեն ուժեղ է «Բարսելոնայից»: Գլխավոր տարբերությունը նրանում է, որ, երբ «Ռեալում» ամեն ինչ վատ է գնում, և երկրպագուները, և ֆուտբոլիստները, և մամուլի ծառայությունը միավորվում են: «Ռեալում» շատ երկար տարիներ նախագահին ընդդիմություն չի լինում:

Իսկ «Բարսելոնայում» այն միշտ կա, և, ընդ որում, նախագահը կարող է ղեկավարել ակումբը միայն 6 տարի: «Բարսելոնայում» գրեթե երբեք միասնություն չի լինում: Ես պնդում եմ. այս ակումբում ամենաբարդն է՝ հասնել հաջողության: Եվ խոսքը միայն ֆուտբոլիստների մասին չէ:

Հիմա «Ռեալում» ձևավորված թիմ կա, իսկ «Բարսելոնայում» սկսվում է նորի կառուցումը: Բայց դա չի նշանակում, որ այն չեմպիոնության շանս չունի: Մեր թրեբլի տարում դեռ հունվարին բոլորը պահանջում էին Լուիս Էնրիկեի հեռացումը»,- ասել է Խավին Marca-ին տված հարցազրույցում:

«Բարսելոնան» ձևակերպեց պամության մեջ 2-րդ թրեբլը 2014-15թթ. մրցաշրջանում: Հաջորդ մրցաշրջանում «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ ևս 1 տարի անց կատալոնացիներից խլեց նաև Իսպանիայի չեմպիոնությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս